Ռումբի ահազանգը կեղծ է եղել

Ռումբի ահազանգը կեղծ է եղել

Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Ռումբի ահազանգը կեղծ է եղել։ Ոչ օդանավավայահանում, ոչ էլ կայարանում ռումբ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ Գյումրիի երկաթգծի կայարանի շենքը սահմանազատվել է: Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները՝ ոստիկանական խմբերը եւ հրշեջ-փրկարարները: Տեղում են նաեւ շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցները:

Կայարանի շենքի և հարակից Հայփոստի տարածքից աշխատակիցներին տարհանել են: Տեղեկացանք, որ ուղևորատար գնացքներն, այնուամենայնիվ, չեն կանգնել, իրականացրել են ուղևորափոխադրում։