Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ հետ նոր գործարքի կնքմամբ․ Իրանի փոխնախագահ

Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ նոր գործարքի կնքումը չի համապատասխանելու Իսլամական Հանրապետության շահերին։ Այդ մասին այսօր՝ Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի օրը հայտարարել է Իրանի փոխնախագահ Մուհամմադ Ռըզա Արեֆը։ «Միացյալ Նահանգներին երբեք հնարավոր չի եղել հավատալ, ու չի կարելի հավատալ նաեւ այսօր։ ԱՄՆ հետ գործարքը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին էլ։ Այսօր մենք չենք կարծում, թե ԱՄՆ հետ գործարքը համապատասխանելու է մեր շահերին»,- հայտարարել է Արեֆը։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալում արդեն ցույց է տվել, որ վստահելի չէ։ «Դժվար թե հիմա նա կփոխի իր կեցվածքը»,- ասել է Իսլամական Հանրապետության փոխնախագահը։
Կարծիքներ