Որ տհենց խելունք ինիլը գյուդում ես, խեյե՞ս «պլոթուն անում»

Որ տհենց խելունք ինիլը գյուդում ես, խեյե՞ս «պլոթուն անում»

Ոչ մեկի համար գաղտնիք չի Նիկոլ Փաշինյանի հիստերիկությունը, հիստերիկ ելույթները՝ ասֆալտին փռելը, պատերով տալը, վնգստացնելը։ Այսօր հանգիստ էր, ինչու՞։ Պահելաձևը նույնիսկ թելադրվում է դրսի ռեժիսորների կողմից։ Ասել են՝ կարևոր մեսիջներ ունես հաղորդելու՝ դերը պահանջում է հանգստություն։ Իսկ որ Արցախի ու Հայաստանի համար կարևոր մեսիջներ կային, դեռևս կանդրադառնանք։ Հիմա համոզվեցի՞ք, որ մենք գործ ունենք միջազգային կարգի դերասանի հետ, որ ցանկացած պահի՝ նայած թե ինչ է պահանջվում, դերի մեջ է մտնում։ Ժամանակին գրել էի՝ Փաշինյանը կարող է նույն հաջողությամբ խաղալ Օթելլոյից մինչև վերջին կառապան։ 

Իրական կյանքում մարդիկ կան, որ տեղի անտեղի ափերից դուրս են գալիս, չեն տիրապետում իրենց։ Նման մարդկանց մասին Սյունիքում ասում են՝ «էլի պըլոթունը փռնեց» ( Էլի գժությունը բռնեց)։ 

Նիկոլը իրական մարդ չի։ Բեմականացված, բեմի համար պատրաստված կադր է։ Երևի շատերդ եք զարմացել նրա այսօրվա սառնասիրտ, անհաղորդ վարքագծից։ Անընդհատ մտածում էի, որ «մեր լավ հայերից մեկը լինի»,՝ Հայաստանը, Արցախը նրանից պաշտպանի։ Օտար, ոչ հայամետ դիրքորոշում կար նրա մեջ։ Իսկ նրա հանգիստ վարքագիծը տեսնելով, ուզում էի ասել, որ տհենց խելունք ինիլը գյուդում ես, խեյե՞ս պլոթուն անում»։