Հենց իշխանության առաջին շարքերում են այսօր ամենախոշոր օլիգարխները

Ազգային ժողովում գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննադատությամբ հանդես եկավ՝ ընդգծելով իշխանության շրջանակներում օլիգարխիայի առկայությունը։
«Խոսում եք օլիգարխիայի դեմ պայքարի մասին, բայց հենց իշխանության առաջին շարքերում են այսօր ամենախոշոր օլիգարխները նստած։ Նրանցից մի մասն անգամ դիվանագիտական պաշտոններ են զբաղեցնում՝ դեսպաններ են դարձել»,- ասաց Մինասյանը։
Նա նաև անդրադարձավ մայրաքաղաքի շքեղ բնակարաններին ՝ օրինակ բերելով Տիգրան Մեծի պողոտան։ «Եթե անցնեք այդ փողոցով, պարզ կդառնա, թե ովքեր են իրականում մեծահարուստները։ Այնտեղ չեք տեսնի ընդդիմադիր պատգամավորների տներն ու շքեղությունները»,- ընդգծեց նա։
Պատգամավորը իր խոսքում կոչ արեց խնդրին նայել օբյեկտիվ և համարժեք դիտանկյունից՝ կարևորելով սոցիալական արդարության ապահովումը հարկային քաղաքականության միջոցով։
Կարծիքներ