Էլմար Մամեդյարովը խոսել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Էլմար Մամեդյարովը խոսել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Հուլիսի 13-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը անդրադարձել է նախօրեին սեփական երկրի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրիչ արկածախնդրությանը։ Ինչպես եւ սպասվում էր, ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի եւ ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հետ հեռախոսազրույցի ընթացքում փորձել է իրադարձությունները ներկայացնել Բաքվի մեկնաբանությամբ, փորձելով մեղքը բարդել հայկական կողմից վրա։

Զարմանալի է, որ Մամեդյարովը փորձել է «Կասպրշիկին եւ Պոպովին ապացուցել, որ Հայաստանը ագրեսիվ գործողություն է իրականացնում, փորձելով իր ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից», երբ իրականում նշված գործելաոճը Բաքվի բազմամյա ձեռագիրն է։