Գեներալ է զոհվել. պատճառը հայտնի է
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի սահմանամերձ շրջանում մարտական գործողությունների ժամանակ կործանվել է ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել են ԻՀՊԿ-ի բրիգադային գեներալ Համիդ Մազանդարանին եւ ուղղաթիռի օդաչու Համեդ Ջանդագին։
Կարծիքներ