«Լավաշի կախարդանքը»

«Լավաշի կախարդանքը»

«Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը Շիրակի մարզի Արևիկ գյուղում իրականացրել է «Լավաշի կախարդանքը» փառատոնը, որը մեկնարկել էր 2023 թվականին:

Փառատոնը տեղի է ունեցել «Լավաշ. միասնականության և հզորության խորհրդանիշ» ծրագրի շրջանակում: Այն նվիրված էր լավաշ թխելու ավանդույթը 2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցելու 10-ամյակին:

Փառատոնին տեղի է ունեցել լավաշի թեմայով ստեղծված կտավների բացօթյա ցուցահանդեսի և գյումրեցի նկարիչ Լևոն Առաքելյանի հեղինակային պատ-գեղանկարի (սթրիտ-արտ) բացումը: 2023 թ. Արևիկ համայնքի մանկապարտեզի պատին պատ-գեղանկարի միջոցով պատկերվել է Գ. Խանջյանի «Հացը լեռներում» կտավը։

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև հիմնադրամի հետ համագործակցած մյուս գեղանկարիչների աշխատանքները՝ Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից և Այնթափից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արվեստագետների գործեր: