Էլմար Մամեդյարովին արգելվա՞ծ է հեռանալ Ադրբեջանից

Էլմար Մամեդյարովին արգելվա՞ծ է հեռանալ Ադրբեջանից

Ադրբեջանական մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ այդ երկրի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է հեռանալ Ադրբեջանից։ Այս մասին հայտնում է Gununsesi.info-ն, մանրամասնելով, որ այդ արգելքը ամենայն հավանականությամբ կապված է ԱԳ նախարարությունում իրականացրած հակակոռուպցիոն գործողությունների հետ։ Պարբերականի անանուն աղբյուրը փոխանցել է, որ Մամեդյարովը բազմաթիվ հարցերի պետք է դեռ պատասխանի։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ում հատուկ գործողությունը իրականացվել էր հուլիսի երեքին, որից հետո կոռուպցիայի հետ կապված մեղադրանքներով ձերբակալվել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս գործողությունից հետո, մի քանի շաբաթ անց, Մամեդյարովը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։