Վտանգված է մեր եւ ապագա սերունդների առողջ եւ կանաչ քաղաք ունենալու իրավունքը

Վտանգված է մեր եւ ապագա սերունդների առողջ եւ կանաչ քաղաք ունենալու իրավունքը

Երեւանում օր օրի ավելանում են բնապահպանական խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դրանց մի մասը առաջանում են կառավարչական աշխատանքների թերի եւ ոչ գրագետ կազմակերպման, մյուս մասը՝ անգործության արդյունքում: Վտանգված է մեր եւ ապագա սերունդների առողջ եւ կանաչ քաղաք ունենալու իրավունքը: Միասնական պայքարի արդյունքում մենք կարող ենք եւ պետք է վերականգնենք մեր ժառանգած կանաչ միջավայրը: Մենք պահանջում ենք՝ Մայրաքաղաքի կանաչապատ տարածքների մշակման եւ խնամքի աշխատանքների պատշաճ կազմակերպում:

Վերջ տալ բնապահպանական խախտումներով ծառահատումների իրականացմանը:

Համավարակի տարածումը կանխելու նպատակով գործարկել աղբահանության հատուկ մեխանիզմներ՝ դիմակներով աղտոտված տարածքները մաքրելու համար:

Իրակացնել համակարգված աշխատանքներ՝ մայրաքաղաքի կենցաղային աղբով աղտոտվածության ցուցանիշը նվազեցման ուղղությամբ»: