Իսրայելը շարունակում է ամրացնել իր սահմանը 

Իսրայելը շարունակում է ամրացնել իր սահմանը 

Իսրայելցի զինվորականները շարունակում են նոր ռազմական ստորաբաժանումներ տեղակայել բուֆերային գոտում՝ Գոլանյան բարձունքներում՝ Սիրիայի հետ սահմանին, ինչպես նաեւ ամրացնել սահմանային ամրությունները։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ իրավիճակի գնահատումից հետո է որոշում կայացվել բարձրացնել սահմանային զինվորական ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը, ինչպես նաեւ՝ «Նոր Արեւելք» անվանումով հայտնի սահմանային ամրությունների ամրապնդումը։