Տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը

Տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում երդվել է՝ ևս հինգ տարի ժամկետով ստանձնելով Թուրքիայի նախագահի պաշտոնը, հայտնում է Anadolu-ն: Նշվում է, որ երդմնակալության արարողությանը մասնակցել են աշխարհի 78 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական կողմի հրավերով՝ Անկարա է մեկնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: