Անպայման քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը
Սահմանազատման ու սահմանագծման բանակցություններում անպայման քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀՀ օկուպացված տարածքներից դուրս գալու հարցը։ Այսօր, վաղը, թե երկու տարի հետո, որ փուլում կհասնենք՝ չեմ կարող ասել, բայց, երբ մենք խոսում ենք սահմանազատման մասին՝ նշանակում է հյուսիս-արևելյան ամենավերևի կետից մինչև հարավ-արևելյան ամենաներքևի կետ, այնուհետև Նախիջանի ամբողջ սահման-ՀՀ պետական սահման, բոլոր հարցերը պետք է քննարկվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Կարծիքներ