Կրեմլում ողջունում են ռուսերենն Արցախում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը

Կրեմլում ողջունում են ռուսերենն Արցախում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը

Կրեմլում ողջունում են ռուսաց լեզվին՝ Ղարաբաղում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը եւ պատրաստ են օգնել դրա հետագա տարածմանը: Այս մասին հայտարարել Է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսերենն օգտագործվում է ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և Ադրբեջանում, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Քանի որ հարմար լեզու է հաղորդակցման համար, այն դեռ ուսումնասիրում են նախկինի պես. բնականաբար, մենք ամեն կերպ ողջունում ենք եւ պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի տիրապետման մակարդակի տարածմանն ու պահպանմանը՝ այն համարելով մեր խնդիրը», - ասել է Պեսկովը։

Ընդ որում, նա հստակեցրել է, որ Ռուսաստանը  Հայաստանին ու Ադրբեջանին չի առաջարկում ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու։