Սահակաշվիլու հիվանդությունը հասել է վտանգավոր մակարդակի․ նյարդաբան

Սահակաշվիլու հիվանդությունը հասել է վտանգավոր մակարդակի․ նյարդաբան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու վիճակը վատանում է։ Այս մասին հայտարարել է նյարդաբան Օթար Տոիձեն։ Նա ասել է, որ երբ այցելել է առաջին անգամ Սահակաշվիլուն, վերջինս չի ունեցել քայլելու եւ խոսքի խնդիր, որպիսին ունի այժմ։

Առաջիկա օրերին, ըստ մասնագետի, իրենք վերջնական կարծիք կազմելու համար այցելելու են նրան։ Սակայն արդեն այսօր կարելի է ասել, որ նրա մոտ երրորդ աստիճանի ծանրության է հասել հիվանդությունը, ասել է Տոիձեն։

Նշենք, որ Սահակաշվիլին տառապում է Վերնիկեի էնցեֆալոպատիայով, այսինքն նյարդային համակարգի բարձրագույն հատվածների ախտահարմամբ, որը զարգանում է տարբեր էթիոլոգիայի ավիտամինոզի հետեւանքով։ Բացի այդ, նրա մոտ առկա է կալիումի պակասորդ, սակավարյունություն եւ ժառանգական տասասեմիա հիվանդություն։ Ներկայումս նա Թբիլիսիում ստացիոնար բուժում է անցնում։