Եթե, Աստված չանի, էս թուլացումների արդյունքում նորից թվերի բարձրացում ունենանք, ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ

Եթե, Աստված չանի, էս թուլացումների արդյունքում նորից թվերի բարձրացում ունենանք, ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը, բայց որոշակի սահամնափակումների վերացմամբ։ Օրինակ՝ արդեն կթույլատրվի հավաքներ և գործադուլներ իրականացնել, բայց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, մարդիկ կկարողանան արդեն թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնել, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և այլն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին արձանագրեց, որ ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, պայմանով, որ մասնակիցները կլինեն պարտադիր դիմակով և սոցիալական հեռավորության պահպանմամբ, այսինքն՝ թե՛ սահմանափակումները, թե՛ դրանց վերացումը կապված է հակահամաճարակային իրավիճակից։

«Բայց ես էլի եմ ուզում ասել, եթե հանկարծ, Աստված չանի, էս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, մենք ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ։ Էսպես ասած՝ մենք ելնում ենք հակահամաճարակային իրավիճակի վերլուծությունից։ Հիմա անկում է գնում, և էդ անկման պայմաններում հնարավոր է դարձել էս սահմանափակումների թուլացումը կամ որոշ հատվածներում վերացումը։ Չնայած՝ մենք ասում ենք՝ վերջին անգամ ենք արտակարգ դրությունը երկարաձգում՝ այն պայմաններում, եթե էս միտումը շարունակվի, և մենք հուլիսի առաջին տանսօրյակի իրավիճակ չունենանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։