«Փարիզի Սեն Ժերմեն» ակումբը 200 հազար եվրո է հավաքել շապիկների վաճառքից

«Փարիզի Սեն Ժերմեն» ակումբը 200 հազար եվրո է հավաքել շապիկների վաճառքից

Ֆրանսիական «Փարիզի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը 200.000 եվրո է հավաքել ֆուտբոլային հատուկ շապիկների վաճառքից, որն ուղղվելու է Ֆրանսիայի բոլոր այն հիվանդանոցներին, որոնք օգնություն են ցուցաբերում կորոնովիրուսով վարակվածներին: 

Հատուկ այս ակցիայի համար պատրաստված 1500 շապիկները վաճառվել են 12 ժամվա ընթացքում եւ իրենց վրա կրում էին «Բոլորը միասին» գրությունը: