«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենին ուզում են փոխել 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենին ուզում են փոխել 

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական վիրաբույժ, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանը, հնարավոր է, շուտով ազատվի զբաղեցրած պաշտոնից։ Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը նրա փոխարեն ԲԿ-ի տնօրեն է պատրաստվում նշանակել Հովհաննես Զոհրաբյանին։ Նա Ռադիոիզոտոպների կենտրոնի տնօրենն է։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ասացին՝ տնօրենի փոփոխության քննարկուներ կան, բայց ավել բան չեն կարող ասել, ավելի հստակ պետք է ճշտել Երևանի քաղաքապետարանից։

Այստեղից էլ ասացին՝ այս պահին նմանատիպ հրաման չկա, ուստի այս պահին ոչ կարող են հերքել, ոչ հաստատել տեղեկությունը՝ մինչև պաշտոնապես չհայտարարվի։

Մենք, սակայն, տեղեկացանք, որ Դալլաքյանի ազատման և Զոհրաբյանի նշանակման հրամանը հենց այսօր էլ կարող է ստորագրվել։