Նախկին փոխնախարարը դատի է տվել կառավարությանը

Նախկին փոխնախարարը դատի է տվել կառավարությանը

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով իրեն վերականգնել պաշտոնում ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Նշվում է, որ Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է 2024 թվականի մարտի 21-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ինչի օրինականությունն էլ նա վիճարկում է։ Գ. Գաբրիելյանը պահանջում է անվավեր ճանաչել Նիկոլ Փաշինյանի նշված որոշումը և որպես իրեն իր նախկին՝ ՀՀ Շրջակա միջավայրի տեղակալի պաշտոնում նույնությամբ վերականգնել, ինչպես նաև փոխհատուցել հարկադիր պարապուրդի գումարը ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 21.03.2024 թվականից մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով՝ ներառյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տուժանքները։