Պուտինի շնորհավորանքը՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Պուտինի շնորհավորանքը՝ Ռուսաստանի օրվա առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է երկրի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա առթիվ։ 
Իր խոսքում նա ընդգծել է, որ այս տոնը նշվում է հայրենիքի նկատմամբ հարգանքով։

«Հարգելի ընկերներ, գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ռուսաստանի օրվա առթիվ»,-Կրեմլում կայացած պետական ​​մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանի օրը նշվում է երկրի, նրա դարավոր պատմության և նախնիների մեծ նվաճումների հանդեպ հարգանքով։