Օլիմպիական խաղերի մասին կարևոր տվյալներով նոթբուքը գողացե՞լ են

Օլիմպիական խաղերի մասին կարևոր տվյալներով նոթբուքը գողացե՞լ են

Փարիզի քաղաքապետարանի աշխատակիցը կորցրել է նոթբուքը և USB ֆլեշ կրիչները, որոնք պարունակում էին Փարիզի Օլիմպիական խաղերի անվտանգությանը վերաբերող ծրագրեր և տեղեկություններ։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 26-ի երեկոյան։ Պաշտոնյան հայտնել է, որ կորուստը հայտնաբերել է այն ժամանակ, երբ գնացքում է եղել: 

Նա իր պայուսակը՝ նոթբուքով և անձնական իրերով, դրել է իր նստատեղի վերևի դարակին, ապա ավելի ուշ նկատել, որ այն անհետացել է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կորած համակարգչի մեջ և ֆլեշ-կրիչներում առկա ֆայլերը կապված են Փարիզի քաղաքապետարանի կողմից հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Օլիմպիական խաղերի ընթացքում մշակված անվտանգության միջոցառումների հետ։ 

Ըստ այդմ, նախատեսվում էր ներգրավել մինչև 2 հազար իրավապահների, հիմնականում՝ քաղաքային ոստիկանության աշխատակիցների։ 

Տրանսպորտային ոստիկանությունն այժմ ստուգում է տեսախցիկների տեսագրությունները կայարանում՝ ենթադրյալ գողին հայտնաբերելու համար: