Կորոնավիրուսից մահացած քաղաքացին քաղցկեղ է ունեցել․ մանրամասներ

Կորոնավիրուսից մահացած քաղաքացին քաղցկեղ է ունեցել․ մանրամասներ

Մենք տեղեկություններ իմացանք այսօր կորոնավիրուսից մահացած 72-ամյա տղամարդու վերաբերյալ։ Մեզ հայտնեցին, որ քաղաքացին մի շարք քրոնիկ հիվանդությունների հետ միաժամանակ ունեցել է նաև քաղցկեղ, և ամիսներ շարունակ անկողնում գամված է եղել։

Ըստ հարևանուհու՝ նրան այցելել է միայն դուստրը և նա է խնամել, հարսն էլ ուտելիքը դրել է սենյակի դռան առաջ ու հեռացել։ Առողջապահության նախարարությունից հաստատեցին, որ քաղաքացին քաղցկեղ է ունեցել՝ հավելելով, որ նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը եղել է դրական։