Ղազախստանի նախկին նախագահը երգ է գրել

Ղազախստանի նախկին նախագահը երգ է գրել

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարաբեւը, ով այս տարվա մարտ ամսին անցավ թոշակի, վաղաժամ հրաժարական ներկայացնելով, երգ է գրել ու նաեւ ինքն էլ կատարել այն։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսակայա պրավդան», նշելով, որ երգի կատարումը հրապարակվել է նախկին նախագահի ինստագրամյան էջում։ Տեսահոլովակը բավական հանգիստ է եւ պատկերում է հիմնականում Ղազախստանի բնությունը։ Ղազախստանի բնակիչները նախկին նախագահի այս քայլը ողջունել են ու արձագանքել բավական դրականորեն, քանի որ այն յուրահատուկ հայրենասիրական ուղերձ է պարունակում իր մեջ։