«Սա այլևս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի Հայաստանը չէ»

«Սա այլևս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի Հայաստանը չէ»

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական կողմի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ դիրքորոշում հայտնեց «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

«Մենք կողմ ենք, որ մեր դատախազ Պետրոս Պետրոսյանն իր անելիքը հասցնի ավարտին։ Ես մի բան պիտի ասեմ, որ հիմնական պատճառը չենք ասում՝ ինչից առաջացավ Մարտի մեկը, 2008 թվականի խայտառակ ընտրությունները․․․մեշոկներով փող էին բաժանում, իմ աչքով եմ տեսել, Հանրապետության հրապարակից բոլոր ցուցարարները միացան Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանը մնաց մենակ իր մի քանի ռաբիզ երգիչների հետ»։ 

Քլոյանը նաեւ նշեց․ «Սա այլևս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի Հայաստանը չէ, սա  ապրիլյան զոհերի, մեր հերոսների , Մարտի 1-ի զոհերի Հայաստանն է»։