Հայաստանում ծնված Շահին Մուստաֆաևը՝ Ադրբեջանի փոխվարչապետ

Հայաստանում ծնված Շահին Մուստաֆաևը՝ Ադրբեջանի փոխվարչապետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Շահին Մուստաֆաևը նշանակվել է երկրի փոխվարչապետ։ Մինչ այդ նա զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով զբաղեցրած պաշտոններից ազատվել էին երկու փոխվարչապետներ Հաջիբալի Աբութալիբովը և Ալի Հասանովը։ Ալիևը կոչ էր արել իշխանությունում գտնվող 70 տարեկանից բարձր բոլոր պաշտոնյաներին հետևել Հասանովի և Աբութալիբովի օրինակին։

Շահին Մուստաֆաևը ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում, ոսկե մեդալով ավարտել Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ հայկական դպրոցը: