Հետևանքները փաշինյանականներից որևէ մեկը հաշվարկե՞լ է
Իրանի շուրջ իրավիճակը թեժանում է: Ֆրանսիան կոչ է անում իր քաղաքացիներին լքել Իրանը՝ հաշվի առնելով պատերազմի հավանականությունը։ Ամերիկացիները լրացուցիչ ուժեր են տեղափոխում Իրանի հետ սահմանին մոտ։ Իսրայելը սկսել Է Իրանի հետ ռազմական էսկալացիայի զանգվածային նախապատրաստությունը։ Տարածաշրջանը եռում և ճոճվում է, ինչը սկզբունքորեն սպասելի էր Թեհրանում իսրայելական հրթիռով «ՀԱՄԱՍ»- ի առաջնորդ Իսմայիլ Հանիի սպանությունից հետո։ Իրավիճակն իրականում իրանցիների համար փակուղային է, քանի որ Իրանին, ըստ էության, այլ ելք չեն թողել, քան պատասխանել Իսրայելին։ Եթե Աստված մի արասցե իրավիճակը հասնի տարածաշրջանային պատերազմի մակարդակի, ապա փաշինյանական կառավարության բոլոր գործողություններն իրանցիների կողմից կընկալվեն հենց պատերազմի տրամաբանության մեջ։ Այսինքն՝ Հայաստանի հարավը (Զանգեզուրի միջանցքը) ամերիկացիներին, բրիտանացիներին կամ եվրոպացիներին հանձնելու համաձայնությունը, բացի իրանական սահմանի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելուց, իրանցիների կողմից կդիտվի որպես թշնամական գործողություն պատերազմական տրամաբանության ներքո: Հետևանքները փաշինյանականներից որևէ մեկը հաշվարկե՞լ է Վստահ եմ՝ ոչ։ Քանի որ նրանք վաղուց են խաղում բացառապես Իրանի թշնամիների շահերի դաշտում, Իսկ թե ինչով է դա հղի պատկերացնել նույնիսկ սարսափելի է։
Արման Աբովյան
Կարծիքներ