Խլել են հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան. ոստիկանը երկու երեխա ուներ | Հրապարակ 16.10.2019

Խլել են հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան. ոստիկանը երկու երեխա ուներ | Հրապարակ 16.10.2019

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը,ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել նրանց։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա։
Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Ոստիկանը երկու երեխա ուներ:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»