Բաքվում հայտնել են արցախցի Վագիֆ Խաչատրյանի դատական նիստի օրը

Բաքվում հայտնել են արցախցի Վագիֆ Խաչատրյանի դատական նիստի օրը

Արցախից գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանը շուտով կկանգնի դատարանի առջև։

Ըստ haqqin.az-ի՝ գործը վարում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը։ Դատական ​​նիստը նշանակված է հոկտեմբերի 13-ին, նշվում է, որ գործով կա, իբր, 59 տուժող։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»:

Ավելի ուշ ՄԻԵԴ-ը մերժել է Վագիֆ Խաչատրյանի հարցով Ադրբեջանի դեմ նոր միջանկյալ միջոցի Հայաստանի պահանջը։