Պարեկները աչքով են ստուգում՝ ապակին մգեցված է, թե ոչ

Պարեկները աչքով են ստուգում՝ ապակին մգեցված է, թե ոչ

Երեկ ոստիկանության մեքենան ինձ նշան արեց, որպեսզի ես կանգնեմ։ Երբ ես ոստիկանին հարցրի, թե ինչու եք ինձ կանգնեցրել, ինքը պնդեց, թե աչքով հասկացել է, որ մեքենայիս ապակիների մգեցվածության աստիճանը անթույլատրվելի է։ Երբ որ ես հարցրի, թե այս մթին՝ ինչպես է կարողանում առանց սարք օգտագործելու հասկանալ, թե մգեցվածության ինչ աստիճան է գործում, ինքը պնդեց, թե կարողանում է տարբերակել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարորդներից մեկը։ 

Հունիսի 1-ից, հիշեցնենք, պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերում են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկում։

«Խոսակցությունը շատ երկար է տևել, ես ամբողջը ձայնագրել եմ։ Ոստիկանը զրույցի ընթացքում իր երկրորդ պնդումն ու ենթադրությունն է արել, որ ես իբր ալկոհոլի ազդեցության տակ եմ։ Դա նույնպես անօրինական հայտարարութուն է, որովհետև որևէ հիմք չկար, որ ինքը դա ասեր։ Ինձ շատ հարցեր էր տալիս, ես պատասխանում էի բոլոր հարցերին, ասում էր՝ շատ  ես խոսում։ Ոստիկանի աչքերը չեն կարող փոխարինել տեխնիկական միջոցներին»,- պատմել է վարորդը։