30 տարվա դադարից հետո «Լիվերպուլը» կրկին չեմպիոն է

30 տարվա դադարից հետո «Լիվերպուլը» կրկին չեմպիոն է

1990 թվականից հետո անգլիական «Լիվերպուլին» չէր հաջողվում դառնալ Անգլիայի չեմպիոն։ Այսպիսով , 30 տարվա երկարատև դադարից հետո մերսիսայդյան ակումբը կրկին կարողացավ չեմպիոն հռչակվել։

Բանն այն է, որ երեկ  «Մանչեսթեր Սիթին», որը ընթանալով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականով, հետապնդում էր «Լիվերպուլին», պարտվեց Լոնդոնի «Չելսիին», ինչից հետո «Սիթիի» չեմպիոն դառնալու շանսերը զրոյացվեցին։ Այս պահին «Լիվերը» ունի 86 միավոր։

Նշենք, որ իր պատմության մեջ «Լիվերպուլը» 19-րդ անգամ է դառնում Անգլիայի չեմպիոն և շարունակում «Յունայթեդի» հետ համարվել  Անգլիայի ամենատիտղեսակիր ակումբներից մեկը։