Փետրվարի 22․ պատմության այս օրը

Փետրվարի 22․ պատմության այս օրը

Այսօր՝ փետրվարի 22-ը համաշխարհաին տոնացույցում նշված է որպես հանցագործությունների զոհերի աջակցության օր։ 1990-ի փետրվարի 22-ին Բրիտանիայի կառավարությունը հրապարակեց «Հանցագործությունների զոհերի խարտիան»։ Իսկ այն մասին, որ հանցագործությունների զոհերը լրացուցիչ աջակցության կարիք ունեն առաջին անգամ խոսել են  1985-ին, երբ ՄԱԿ-ի 7-րդ գագաթնաժողովն իր սեպտեմբերյան նստաշրջանում բարձրացրեց այս հարցը։ Հաստատվեց հատուկ հռչակագիր, որը նկարագրում է այս մարդկանց հետ աշխատանքի սկզբունքները, արդարադատության առանձնահատկությունները և շատ այլ խնդիրներ։
Հիմա մի շարք երկրներում ընդունված են և գործում են օրենքներ, որոնք ուղղված են քրեական միջադեպերից տուժած անձանց, նրանց սոցիալական ռեաբիլիտացիային, բարոյական ու նյութական փոխհատուցմանը։
 

Կատվի օր Ճապոնիայում։
Ճապոնիայում այս օրը նշվում է որպես Կատվի օր․ տոն, որը նվիրված է այս երկրում հանդիպող ամենասիրելի կենդանուն։ Ինչու՞ հատկապես փետրվարի 22-ին։. Բանն այն է, որ կատլի մռլտոցը՝ «մյաուն», ճապոնացիները ավելի շատ նմանեցնում են «նյան»-ի, իսկ սա ճապոներենով նշանակում է «երկու», «երկու»-22։ 

Իսկ տոնելու գաղափարը շների ու կատուների համար պատրաստի սննդի արտադրողներինն է։1987  թվականին անգամ ստեղծվեց Կատվի տոնի Գործադիր կոմիտե։ 

Այս օրը Եգիպտոսում նշվում է որպես Միասնության օր, Հնդկաստանում՝ Մոր տոն,
Փետրվարի 22-ին ծնվել են ԱՄՆ առաջին նախագահ  Ջորջ Վաշինգտոնը, գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը, լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը, ֆրանսիացի աստղաբան Պյեռ Սեզարը, էլետրադինամիկայի հիմնադիր, գերմանացի ֆիզիկոս Հենրիխ Հերցը, իսպանացի հայտնի ռեժիսոր Լուսի Բյունուելը, Ջոն Քենեդու կրտսեր եղբայր, ամերիկյան քաղաքական գործիչ Էդվարդ Քենեդին, «Գառների լռությունը» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած ամերիկացի ռեժիսոր  Ջոնաթան Դեմին։