«Ֆորմուլա-1»-ը սեզոնը կսկսի այս տարվա հուլիսից

«Ֆորմուլա-1»-ը սեզոնը կսկսի այս տարվա հուլիսից

«Ֆորմուլա-1» դասի ավտոմրցումների մամուլի ծառայությունը հրապարակել է 2020 սեզոնի եվրոպական մասի ժամանակացույցը։ Նշենք, որ այս տարվա սեզոնն այդպես էլ չէր մեկնարկել՝ կորոնավիրուսային բռնկման վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է Вести.RU-ն։

Առաջին փուլը, ըստ նոր հրապարակված ժամանակացույցի, տեղի կունենա Ավստրիայում՝ հուլիսի 3-5-ին, երկրորդ փուլը՝ հուլիսի 10-12-ին։ Այնուհետեւ մրցումները կշարունակվեն Հունգարիայում՝ հուլիսի 17-19-ին։ Ըստ ժամանակացույցի, արդեն օգոստոս ամսին ավտոմրցումներ սպասվում են Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Բելգիայում, իսկ սեպտեմբերի սկզբին՝ Իտալիայում։