Այս մթերքները ամենից վտանգավորն են լյարդի համար

Այս մթերքները ամենից վտանգավորն են լյարդի համար

Այն բանի համար, որպեսզի լյարդը պահպանվի առողջ, բժիշկները խորհուրդ են տալիս հետեւել սննդակարգին եւ չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին։ Այս մասին գրում է La Vanguardia-ն։ Ինչպես պարզաբանում են բժիշկները, լյարդի ճիշտ աշխատանքը չափազանց կարեւոր է օրգանիզմի համար։ Այն արտազատում է լեղի, հեռացնում է տոքսինները, սինթեզում է ֆերմետներ, սպիտակուց եւ գլյուկոզա, պահպանում է վիտամիններն ու միկրոտարրերը եւ իրականացնում է նաեւ այլ ֆունկցիաներ եւս։ Մասնագետները ընդգծում են, որ լյարդի վրա կործանարար ազդեցություն թողնում է ալկոհոլը, որը նաեւ անվանում են լյարդի թշնամի։ Սպիրտը նպաստում է ճարպային հիվանդության առաջացմանը, որը առաջացնում է հիպոգլիկեմիա եւ այլ հիվանդություններ։ Բացի այդ, խորհուրդ է տրվում նաեւ սահմանափակել գերվերամշակված մթերքների, մասնավորապես՝ խմորեղենների եւ հրուշակեղենի օգտագործումը, քանի որ դրանք նույնպես կարող են լյարդում ճարպային կուտակումներ առաջացնել։ Խորհուրդ չի տրվում ֆասթֆուդի եւ կիսաֆաբրիկատների չարաշահումը։ Դիետոլոգները նաեւ հորդորում են ուշադրություն դարձնել շաքարի եւ աղի օգտագործմանը։ Դիետոլոգների խորհուրդների մեջ նշվում է նաեւ սննդակարգում կարմիր մսի, ճարպոտ ուտելիքների քանակի կրճատումը, երշիկեղենի, նրբերշիկի եւ համանման մյուս ուտելիքների սահմանափակումը։