Էս ամեն ինչի կնքահայրը Աղվան Հովսեփյանն է․ կապիտան Անդրանիկ Մկրտչյանի հայր

Էս ամեն ինչի կնքահայրը Աղվան Հովսեփյանն է․ կապիտան Անդրանիկ Մկրտչյանի հայր

Ապրիլյան պատերազմի մասնակից, 2017 թվականի օգոստոսի 20-ին Մեղրիի N զորամասում մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի հայրը ևս այսօր միացել էր կառավարության շենքի դիմաց սևազգեստ մայրերի կազմակերպած բողոքի ակցիային։ Նա շարունակում է պնդել, որ քննիչների առաջ քաշած ինքնասպանության վարկածը կեղծ է եղել։

Հիշեցնենք,որ նախաքննական մարմինն ապացուցված է համարում, որ դեպքի օրը Անդրանիկ Մկրտչյանը նշանածին հրաժեշտ տալուց հետո իր  մեքենայով վերադարձել է քաղաք Ագարակ,մտել է իր հանրակացարան, որտեղ բնակվում էր, իր սենյակում ընկերոջ հետ ձվաձեղ է կերել, ափսեները կեղտոտ դրել է լվացարանի մեջ, դուրս է եկել, երեք րոպեում հասել է զորամաս, մտել է վաշտի զինանոց, այնտեղից վերցրել է իր ինքնաձիգը, գնացել է զորամասում գտնվող իր աշխատասենյակ և ինքնասպան է եղել: Ըստ նախաքննության մարմնի, կապիտանի ծոցագրպանում հայտնաբերել են գրություն, որով նա խնդրում է իր մահվան համար ոչ մեկին չմեղադրել: 

«Մեկ ժամում սենյակը մաքրեցին, սարքեցին, թե ինքնասպան ա եղել։ Ովքեր անմեղ զինվորների արյունը խմել են, իրանք պիտի պատասխան տան, բոլորը։ Ես ոչ վախենում եմ, ոչ էլ, էս ամեն ինչի կնքահայրը Աղվան Հովսեփյանն ա»,-ասաց Մկրտչյանի հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։