Կամ ջերմաչափող սարք ավելացրեք, կամ էլ փակեք վերջացրեք

Կամ ջերմաչափող սարք ավելացրեք, կամ էլ փակեք վերջացրեք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո երեկ ուշ երեկոյան Էջմիածնում կարանտին հայտարավեց,  քաղաքի ելքի բոլոր  ճանապարհները փակվեցին, իսկ 3-ի վրա ոստիկանության ու բուժաշխատողների միջոցով սահմանվեց հսկողություն: Էջմիածնից դուրս եկող  բոլոր քաղաքացիները ջերմաչափվում են: Հսկողությունը սահմանվել է Էջմիածին-Երևան, Էջմիածի-Աշտարակ՝ Շահումյան գյուղի սկզբնամասում և Էջմիածին-Մասիս ճանապարհներին:  

Քաղաքացիները հայտնում են, որ ջերմաչափման արդյունքում խցանումներ են գոյացել, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է․ «Էջմիածնից դեպի Երևան տանող մուտքի մոտ նենց մեքենաների հերթա,հեսա մի հատ բռնկում էլ էստեղա լինելու, ուրեմն կամ ջերմաչափող սարք ավելացրեք կամ էլ փակեք վերջացրեք»։