Թախանձագին աղերսում եմ՝ մահս հետաձգեք գոնե 1-2 տարով

Թախանձագին աղերսում եմ՝ մահս հետաձգեք գոնե 1-2 տարով

Ունեմ 4 անբուժելի հիվանդություն. սրտի բնածին արատ, ներգանգային ճնշում, պարկինսոնյան հիվանդություն, իսկ նյարդերս երբեմն տեղի են տալիս: Ամսական կտրվածքով խմում եմ 8-12 հազար դրամի դեղ: Իսկ Ապարանի բուժկենտրոնից ինձ որոշ դեղեր տրամադրում են անվճար: Անցած տարի նյարդերի սուր խնդիրներ ունեի 3-4 ամիս անքուն գիշերներ անցկացնելու պատճառով: Մի քանի անգամ դիմել եմ Առողջապահության նախարարություն՝ խնդրելով. «Թախանձագին աղերսում եմ մահս հետաձգեք գոնե 1-2 տարով, չեմ հասկանում, թե ինձ հետ ինչ է կատարվում, ես դեռեւս շատ անելիք ունեմ: Եթե չեք տալիս համապատասխան դեղերը, ապա գոնե անունները ասեք»: 
Այսպես էի գրել Առողջապահության նախարարին: Սակայն նրանք ոչ միայն դեղերի անուններ չասացին, այլ որոշ վայ-չինովնիկներ իրենց հիմար գրություններով խանգարում էին ինձ բուժվել: Նրանք ուզում էին ինձ հոգեկան հիվանդի շղարշով պատել:

Սիրելի խմբագրություն, խնդրում եմ շնորհակալություններս փոխանցեք Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, բժշկա-սոցիալական վարչության պետ Կարեն Թաթուլյանին եւ աշխատակցուհի Անուշ Մելքոնյանին, N 2 բուժկենտրոնի նյարդաբան Ռուզաննա Բաբաջանյանին, 8-րդ հիվանդանոցի սրտաբանական բաժնի վարիչ Ցիալա Դավիդովնային եւ Աննա Էնդելովնա Ստեփանյանին, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանին եւ հիվանդանոցի փոխտնօրեն Սեւակ Աշոտի Սաֆարյանին, սրտաբան Կարինե Մայիլյանին, ավագ բուժքույր Մարինեին: Շնորհակալ եմ նաեւ իմ հորեղբոր տղային՝ Վահրամ Վարուժանի Ադամյանին՝ ինձ վերջին 15 տարիներին ֆինանսական առումով ուշադրության կենտրոնում պահելու համար:

Ինձ իրենց խորհուրդներով շատ օգնեցին հորեղբորս թոռը՝ Դավիթ Վահրիճի Գեւորգյանը եւ հորաքրոջս թոռը՝ Հայկ Հարությունի Մելքոնյանը: Վերջին 2 տարում ինձ ֆինանսներով օգնել է նաեւ հորաքրոջս հարսը՝ Նարինե Խեչոյանը, մորաքրոջս աղջիկը՝ Ագնեսա Արգարյանը: Խորին շնորհակալություն եմ հայտնում N1 տուն-ինտերնատի (ծերանոցի) տնօրեն Խաչիկ Ղազարյանին, փոխտնօրեններ Կոլյա Մակարյանին եւ Արամ Մկրտչյանին, ինժեներա - տեխնիկական անձնակազմին, պահակներին, բժիշկ-բուժքույրներին, խոհարարներին, եւ բոլոր աշխատակիցներին: Ես ծերանոցում ինձ զգում եմ ինչպես ձուկը՝ ջրում: Շնորհակալ եմ նաեւ Ապարանի դեղատան տնօրեն Հարություն Ղազարյանին. նրա դեղատանը ավելի քան 3 տարի պարտք եմ 80 հազար դրամ:

Այժմ կանգնած եմ մի անլուծելի հարցի առաջ՝ Առողջապահության նախարարության անտերուդուս, վասնիվերուստ թառ ու թափառական չինովնիկների եւ նրանց հլու հպատակ բժիշկ-կիլերների, ինչպես նաեւ քրեական հանցագործ - փոխնախարար Արտակ Ջումայանի պատճառով ԱՆ խեղճ ու կրակ իրավաբան-նախարար Անահիտ Ավանեսյանին ինտի՞մ հրավիրել եւ փակել հարցը, թե՞ ինձ անթաքույց պատերազմ հայտարարած չինովնիկների այդ կոլեկտիվին «բարդուղիմեոսյան գիշեր» բերել: Չէ՞ որ գյուղական ասավածքն ասում է. «Որտեղ կտրվի կապը, թաղեմ տիրու պապը»: Իսկ միգուցե քաջաբար համբերե՞մ, ինչպես վերջին 25 տարիներին: Կա եւս մեկ ասացվածք՝ «Համբերությունը կյանք է»:
Դիմող՝ Հարություն Համամջյան