Իսրայելը ընտրություններից առաջ փակել է պաղեստինյան տարածքների ելումուտը

Իսրայելը ընտրություններից առաջ փակել է պաղեստինյան տարածքների ելումուտը

Իսրայելում այսօր տեղի ունենալիք պառլամենտական ընտրություններից առաջ փակվել են պաղեստինյան տարածքների հետ հաղորդակցության բոլոր անցակետերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։ Իսրայելական կողմը նման քայլի գնացել է անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի հնարավորինս խուսափի ընտրությունների օրը հնարավոր սադրանքներից, որոնք կարող են հեղինակվել պաղեստինյան տարբեր խմբավորումների կողմից։ Հիշեցնենք, որ պառլամենտական կրկնակի ընտրությունները Իսրայելում տեղի են ունենալու այսօր՝ սեպտեմբերի 17-ին։ Նախորդ ընտրություններում, որոնք տեղի ունեցան ապրիլի 9-ին, վարչապետ Նեթանյահուն չկարողացավ ձեւավորել կոալիցիա, քանի որ 120 պատգամավորներից իրեն աջակցում էր միայն 60-ը։