Մոսկվայում անհանգիստ է, ուկրաինացիներն են գրոհել

Մոսկվայում անհանգիստ է, ուկրաինացիներն են գրոհել

ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 4 անօդաչուի հարձակումը։ Հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«ՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի հարձակումը։ Այն վայրում, որտեղ ընկել են բեկորները, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», – գրել է նա Telegram-ում։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել էին անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել էր, մոտ 20-ը վիրավորվել։ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր Մոսկվայի և Մոսկվայի մարզի երկնքում 91 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Ընդհանուր առմամբ այդ գիշեր 337 անօդաչու էր խոցվել։
Հիշեցնենք նաև, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։