Լիլիթ Հովհաննիսյանը՝ կարճ վարսերով

Լիլիթ Հովհաննիսյանը՝ կարճ վարսերով

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է  հրապարակում։ Այսօրվա տեղադրած լուսանկարներում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է նոր կերպարում։ Կադրերում նրա վարսերը կարճ են, մեղմ շպարով է։ Լիլիթը կրում է բաց երանգի հագուստ եւ նույն գույնի մորթով վերնազգեստ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ մեծ ականջօղը։