Շերեմետեւո օդանավակայանում աղվեսը խանգարել է «Բոինգ»-ի թռիչքին

Շերեմետեւո օդանավակայանում աղվեսը խանգարել է «Բոինգ»-ի թռիչքին

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում, այն պահին, երբ «Բոինգ» օդանավը պատրաստվել է թռիչքի, թռիչքուղու վրա հայտնվել է աղվես։ Օդանավի շարժիչների հռնդյունը վախեցրել է կենդանուն եւ նա արագացրել է վազքը, եւ թաքնվել տեսադաշտից։ Թե ինչ էր նա մոռացել թռիչքուղու վրա, հայտնի չէ, սակայն սա առաջին դեպքը չէ, որ աղվեսներն այցելում են օդանավակայան։ Նման դեպք սեպտեմբեր ամսին, դեռ տեղի էր ունեցել Դոմոդեդովո օդանավակայանում։