Ինչու՞ հենց խոհանոցում․․․

Ինչու՞ հենց խոհանոցում․․․

Միքայել Մինասյանի սկսած «Ստի վերջը» տեսաշարը գնալով ավելի լուրջ թեմաներ է շոշափում։ Նիկոլ Փաշինյանն առայժմ դրանք  չի հերքել։ Այսօրվա հայտարարությունն առավել քան լուրջ է․  «ՀՀ են ներմուծվում ադամանդներ Հնդկաստանից. այդ մաֆիոզ համակարգը ղեկավարում է Փաշինյանը»։ Դա հենց այնպես հայտարարություն չէ, այն իր մեջ լուրջ հիմնավորումներ է պարունակում և յուրաքանչյուրի մտքով, ուզես, թե չուզես, անցնում է տասնյակ հազարավոր հնդիկների բնակեցումը Հայաստանում, Գանդիի արձանի թեման ու էլի բազում թեմաներ՝ կապված հնդկական մենաշնորհային արտոնությունների հետ։ Ու․․․ հանկարծ այս հայտարարությունը։ Հուսով եմ դրա մասին կլսենք ոչ թե Միքայել Մինասյանին քրեական նոր հոդվածներ առաջադրելու լեզվով, այլ օպերատիվ արձագանքով կամ գոնե սովորական լայվով։ Իսկ մինչ այդ հայտարարության լրջությունը մեղմելու նպատակով մի փոքրիկ հումորային մեջբերում անեմ։ Երևի շատերիդ մտքով անցել է, թե ինչու Միքայել Մինասյանը խոհանոցից է տեսաշար ներկայացնում։ ։ Այսօր նախկին դեսպանի ֆեյսբուքյան էջում այդ հարցն էր․

Sona Harutyunyan մի հարց է հուզում՝ ինչո՞ւ հենց խոհանոցում

Mikayel Minasyan Սոնա ջան, մյուս սենյակներում «թալանված միլիարդներն են», իսկ եթե լուրջ, խոստանում եմ շուտով պարզաբանել, թե ինչու եմ ընտրել հենց խոհանոցը՝ շեշտելով Ձեր անունը:)

Հումորով է պատասխանում, բայց հումորի մեջ արդեն երևում է խոհանոցից ներկայանալու նախապատմությունը։

ՀԳ Մի լուրջ հարց էլ, թեթևի  հետ համեմված, որ ավելի մարսելի լինի,  ինձ է հետաքրքրում․ Միքայել Մինասյանն ինչու՞ չի գրում, թե ով է ադամանդ ներկրողը։ Ադամանդագործների շրջանում խոսում են, որ Խաչատուր Սուքիասյանն է։ Ինչու՞ ուղիղ չի ասում, չնայած, կարծում եմ, որ ամեն ինչ՝ իր ժամանակին, բայց դեպքերն արագ են զարգանում սպասվածից։