Սա նշանակում է միջանքի տրամադրում՝ ականջահաճո փաթեթավորմամբ
Արդեն մի քանի օր է հայկական տեղեկատվական տիրույթում ակտիվորեն քննարկվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, ընտ էության, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի որոշակի հատվածում պետական սահմանի պահպանությունը կոնցեսիոն պայմանագրով մասնավոր ընկերության հանձնելու հարցը: Հայաստանի Հանրապետության Պետական սահմանի մասին օրենքով և, մասնավորապես, 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ցամաքում, սահմանային ջրերում պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ, իսկ օդային տարածքում` հակաօդային պաշտպանության զորքերը: Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 5-րդ հոդվածն իր հերթին սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածքը: Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը:
Միջազգային իրավական պրակտիկայում էլ ես չգտա որևէ նախադեպ, որ առնչություն կունենար հայկական տեղակատվական տիրույթում ներկայում քննարկվելիք տարբերակների հետ: Ամեն դպքում ակնհայտ է երկու հանգամանք.
1. Իշխանական շրջանակների կողմից տեղեկատվական դաշտ նետված մոդելը, թե մասնավոր պահնորդական ընկերության կարող է հանձնվել ճանապարհի պահպանությունը, ըստ էության, նշանակում է միջանքի տրամադրում ականջահաճո փաթեթավորմամբ:
2. Նշված մոդելի իրականացումը ենթադրում է մի շարք կարևոր ու նախադեպային փոփոխություններ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունում, որ դառնալու են հայկական անկախ պետականության դեմոնտաժի գործընթացի իրական մեկնակետ:
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյան
Կարծիքներ