Հնդկաստանը «վատ» դրության մեջ է հայտնվել. ի՞նչ կապ ունի Ասադը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը, ով Քաշմիրի հարցում աջակցում էր Նյու Դելիին, հարված կլինի Հնդկաստանին իսլամական աշխարհում։ Այս մասին գրում է հնդկական The Economic Times թերթը։
«Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումը և ծայրահեղական ուժերի ուժեղացումը հարված է Հնդկաստանին իսլամական աշխարհում: Ասադի օրոք Սիրիան մշտապես աջակցել է Քաշմիրի հարցում Հնդկաստանի դիրքորոշմանը, այդ թվում՝ ԻՀԿ-ում: Այս փոփոխությունը վտանգ է ներկայացնում Հնդկաստանի անվտանգության համար...»,- ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականը նշել է, որ «Սիրիան պահպանում էր սահմանափակ կապեր Պակիստանի հետ և ավելի սերտ քաղաքական կապեր էր զարգացնում Հնդկաստանի հետ, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում»։
Իսլամաբադն Ասադի օրոք բավարար աջակցություն չի ստացել Սիրիայից Քաշմիրի հարցում, ասվում է հոդվածում։
Հրատարակությունը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ 2019 թվականին Նյու Դելին չեղարկեց երկրի Սահմանադրության 370-րդ հոդվածը, որը հատուկ ինքնավարություն է տալիս հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքին, Սիրիան այն անվանել է Հնդկաստանի ներքին խնդիր:
«Բաշար ալ-Ասադի կառավարությունն այն կարծիքին էր, որ Նյու Դելին իրավունք ունի ամեն կերպ լուծել Քաշմիրի հարցը։ Հնդկաստանն իր հերթին աջակցում էր Ասադի ռեժիմին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, իսկ Սիրիան Հնդկաստանի առանցքային գործընկերն էր արաբական աշխարհում»,- նշում է հրատարակությունը։
Կարծիքներ