Ընթանում են բանակցություններ Իրանի եւ ՌԴ ԱԳ նախարարների տեղակալների միջեւ՝ Ղարաբաղյան կարգավորման օրակարգով

Ընթանում են բանակցություններ Իրանի եւ ՌԴ ԱԳ նախարարների տեղակալների միջեւ՝ Ղարաբաղյան կարգավորման օրակարգով

Մոսկվայում ընթանում է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաքչիի եւ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի միջեւ բանակցություններ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրանական ծրագրի շուրջ։ Հիշեցնենք, որ Արաքչին Մոսկվա է ժամանել Բաքվից, որտեղ ծրագիրը ներկայացրել է Ադրբեջանի ղեկավարությանը։
 

Հաջորդիվ, նա այցելելու է Երեւան։ Իրանն առաջարկում է մի պլան, որը, ըստ իրանական կողմի, հիմնված է կողմերի պահանջների և հումանիտար սկզբունքների վրա: Մինչ այդ Աբաս Արակչին ասել էր, որ պլանի հիմքում ընկած է տարածաշրջանային երկրների ներգրավվածությունը: Արակչին կարծիք էր հայտնել նաև, որ Մինսկի խումբը սպառել է իրեն: Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։