Մահացել է «Վիետնամցի Տարզանը»

Մահացել է «Վիետնամցի Տարզանը»

Մահացել է «Վիետնամցի Տարզանը»՝ Հո Վան Լանգը, ով քառասուն տարի ապրել է ջունգլիներում։ Նա մահացել է լյարդի քաղկեղից, ութ տարի անց այն բանից, ինչ վերադարձել է մարդկային քաղաքակրթություն։ 1972 թվականին ամերիկյան օդուժը ռմբահարել էր այն գյուղը, որտեղ ապրել է Հո Վան Լանգը իր ընտանիքի հետ։ Ողջ են մնացել միայն ինքն ու հայրը։ Նրանք փախել են ջունգլիներ եւ այնտեղ մնացել քառասուն տարի, մտածելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ Լանգը ուներ սահմանափակ պատկերացումներ, օրինակ երբեք կին չէր տեսել, չգիտեր, թե ինչ բան է էլեկտրականությունը։ Մի օր էլ պարզվել է, որ ընտանիքի անդամներից եւս մեկն էլ է ողջ մնացել եւ փնտրում է Լանգին։ 2013 թվականին Լանգին հայտնաբերում են եւ վերադարձնում քաղաքակրթություն։ Բժիշկները հայտարարել են, որ Լանգի առողջական վիճակի վրա բացասաբար է անդրադարձել նրա վերադարձը մարդկային քաղաքակրթություն։ Նա սկսել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել, որն էլ ի վերջո վնասել է լյարդը։