Վախճանվել է Հռոմի Պապը. նախօրեին աղոթել էր Հայաստանի խաղաղության համար

Վախճանվել է Հռոմի Պապը. նախօրեին աղոթել էր Հայաստանի խաղաղության համար

Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը. այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանը։

88-ամյա Ֆրանցիսկոսը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր ծանր շնչառական վարակով, որն առաջացրել է նրա առողջության ամենալուրջ վատթարացումը վերջին 12 տարվա ընթացքում՝ որպես պապ:

Հռոմի «Gemelli» հիվանդանոցում գտնվելու ընթացքում Հռոմի պապը, ըստ բժիշկների, ունեցել է «երկու կրիտիկական դրվագ», որոնք վտանգի տակ են դրել նրա կյանքը:

Նախօրեին էլ նա կոչ էր արել աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար, ինչպես նաև կոչ արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: