Քաղաքականություն

Քաղաքական խելագարության դրսևորո՞ւմ, թե՞ մեր երկրի իմունիտետը առավելագույնս թուլացնելու ծրագրավորված քայլ

Քաղաքական խելագարության դրսևորո՞ւմ, թե՞ մեր երկրի իմունիտետը առավելագույնս թուլացնելու ծրագրավորված քայլ

Այն, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհում, կարելի է բնութագրել մեկ բառով՝  ԲԵՍՊՐԵԴԵԼ։
Քաղաքացիական հակամարտություն Իրանում։
ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի առևանգում։
Ամերիկացիների կողմից նավթային տանկերների ծովահենային զավթումներ։
Եվրոպան կտրուկ ավելացնում է ռազմական ծախսերը՝ Ռուսաստանի դեմ պատերազմի պատրաստվելով։
Ռուս-ուկրաինական դիմակայության կտրուկ սրում՝ մինչև ամերիկյան հրթիռներով Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի հրթիռակոծումը։

Ռուսները հարվածեցին Կիևին և կիրառեցին «Օրեշնիկ» նորագույն հրթիռային համալիրն՝ ոչնչացնելով Լվովի մարզում գտնվող Եվրոպայում խոշորագույն գազապահեստներից մեկը։
Մարտեր Սիրիայի ամենախոշոր քաղաքում՝ Հալեպում։
Միջազգային իրավունքը կամ որևէ այլ զսպող մեխանիզմ այլևս գոյություն չունի։
ՄԱԿ-ը վերածվել է բուֆոնադայի, ձևական կառույցի։

Այս կոնֆիգուրացիայում մեզ առավելապես հետաքրքրում է Իրանը։
Եվ այստեղ պետք է անկեղծորեն ընդունել, որ Իրանում իրավիճակը համակարգված կերպով դուրս է բերվում վերահսկողությունից։ Ինչպես հայտնում են անկախ աղբյուրները, վերջին մի քանի օրերի ընթացքում կտրուկ ակտիվացել է Իսրայելի գործակալական ցանցը Իրանում։
Ցուցարարների (կամ իբր ցուցարարների) ձեռքին մեծ քանակությամբ զենք կա։
Որտեղի՞ց։

Կարծում եմ՝ հարցը հռետորական է։
Ամբոխի հետ խաղ է տարվում «դրայվի» վրա, այսինքն՝ այն, ինչ բազմիցս տեսել ենք «գունավոր հեղափոխությունների» օրինակով։
Նայում եմ իրանական քաղաքներից եկող կադրերին և հասկանում եմ, որ շատերն արդեն պարզապես չեն գիտակցում, թե փաստացի իրենց իսկ երկիրը տանում են դեպի համակարգային քայքայման ։
Իրանում իրավիճակը իրականում բազմակի անգամ ավելի բարդ է, քանի որ երկիրը փաստացի գտնվում է պերմանենտ պատերազմի վիճակում։ Այստեղ պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ոչ միայն ակտիվորեն ներգրավված են բողոքական տրամադրությունների գեներացման մեջ, այլ նաև սպառնացել են հարված հասցնել Իրանին, եթե իշխանությունները կոշտ ճնշեն բողոքները։
Իրավիճակը ծայրահեղ ծանր է, սակայն եթե իրանական իշխանությունները կարողանան դիմանալ ևս երկու-երեք օր, ապա կկարողանան դուրս գալ այս ճգնաժամից ։ Եթե ոչ… ապա Իրանի տեսքով նոր «Սիրիա» կբռնկվի մեր սահմանների մոտ ։
Եվ ի այո, այս ամենը տեղի է ունենում անմիջապես Հայաստանի սահմանների հարևանությամբ։
Եվ ևս մի բան․ թուրքական և ադրբեջանական պաբլիքները տեղեկատվական առումով ակտիվորեն աջակցում են իրանական «ընդդիմությանը» և ջարդարարներին։
Մենք բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանի ագրեսիվ ախորժակները Հայաստանի նկատմամբ զսպող հիմնական գործոններից մեկը Իրանի դիրքորոշումն էր՝ Սյունիքի նկատմամբ ագրեսիան թույլ չտալու հարցում։
Հիմա պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե Իրանը փլուզվի։
Եվ սա այն պայմաններում, երբ նույն Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին, մեծացնում է իր ռազմական ներուժը և Հայաստանը անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Պատկերացրի՞ք։
Իսկ ի՞նչ է անում այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը։
Դաշնակիցների հետ խորհրդակցություննե՞ր է վարում։
Ոչ։ Առավել ևս, երբ փաշինյանական իշխանությունը վերջին յոթ տարիների ընթացքում հետևողականորեն խաթարել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ։
Պատրաստվո՞ւմ է հնարավոր էսկալացիային։
Ոչ։ Ընդհակառակը՝ Հայաստանը կրճատում է պաշտպանական ծախսերը և մոլագարի պես շուրջ բոլորին  հիմար հեքիաթներ է պատմում իբր «խաղաղության» մասին։ 
Այն պայմաններում, երբ մեր առջև կանգնած է հայկական հասարակության առավելագույն կոնսոլիդացիայի խնդիր՝ սպառնալիքների ֆոնին, Հայաստանի իշխանությունը անում է ճիշտ հակառակը․
ամեն կերպ խորացնում է պառակտումը հայերի միջև, սերմանում է ատելություն, ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու նկատմամբ և փաստացի վարում է քաղաքականություն, որն ուղղված է հայկական հասարակության մենտալ «պայթեցման»  գեներացմանը։
Ի՞նչ է սա՝ քաղաքական խելագարության դրսևորո՞ւմ, թե՞ մեր երկրի իմունիտետը առավելագույնս թուլացնելու ծրագրավորված քայլ։
Կարծում եմ՝ և՛ մեկը, և՛ մյուսը։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image