Ալիևը բռնել է Փաշինյանի կոկորդից, ինչ-որ փաստեր ունի. Հովհաննիսյան

Ալիևը բռնել է Փաշինյանի կոկորդից, ինչ-որ փաստեր ունի. Հովհաննիսյան

Ինչ-որ կիսատ-պռատ մամուլի խոսնակներ, կիսատ-պռատ պատգամավորներ կիսատ-պռատ ինչ-որ բաներ են ասում, եւ ցանկացած ողջամիտ մարդու մոտ հարց է առաջանում՝ հա լավ, էս մարդն ինչի՞ չի պատասխանում Ալիեւին: Սա հերթական ապացույցն է նրա, որ Ալիեւը լավ բռնել է Նիկոլ Փաշինյանի կոկորդից, ունի նրա դեմ ինչ-որ փաստեր, եւ լավ չափել է նրա վախը։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ՀՓՇ հրավիրած հերթական հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՓՇ խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը։

«Մենք արդեն տարիներ շարունակ տեսնում ենք, որ Ալիեւի հոխորտանքներին երկրի բարձրագույն իշխանության մակարդակով որեւէ հոդաբաշխ պատասխան չենք տեսնում: Արդեն ասացի՝ ինչի համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի շուրջ ստեղծած իրավիճակին, ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց.
«Նույնիսկ եթե նախագահի կողմից ՍԴ դիմելու ժամկետն ավարտվի, իսկ դա ավարտվում է մարտի 9-ին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ունի տարբեր ճանապարհներ, այդ թվում դիմելու վարչական դատարան եւ վերականգնվելու իր պաշտոնում»։