Երգչուհի Նառան Բեյրութում է, վնասվել է նրանց տունը

Երգչուհի Նառան Բեյրութում է, վնասվել է նրանց տունը

«Փառք Աստծո, մամաս, պապաս լավ են: Իրենց ոչ մի վնաս չի եղել, մեր տունն ա վնասվել շատ քիչ»,-գրել է երգչուհի Նառայի դուստրը:

Հավելենք, որ Նառայի ամուսինը լիբանանահայ է, և նրանք այնտեղ բնակարան ունեն:

Նշենք, որ Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

Հիշեցնենք, որ երեկ հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու շենքերն ու բնակարանները։ Նախնական տվյալներով՝ զոհվել է մոտ 100 մարդ։