Երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություններ իրականացնելու մասին

Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման առաջարկին, նշեց, որ տարբեր երկրներում այս համակարգը գործում է տարբեր ձևաչափերով՝ ամենազարգացածը՝ ԱՄՆ-ում, սակայն նմանատիպ մեխանիզմներ գործում են նաև Ֆրանսիայում և Գերմանիայում։
Վարդանյանի խոսքով՝ ԱՄՆ-ում ատենակալների մասնակցությամբ արդարադատությունը հիմնվում է հիմնականում մեղավորության կամ անմեղության որոշման վրա։ Մնացած իրավական հարցերը կարգավորում են դատարանները, իսկ դատավորն ամբողջ դատավարության ընթացքում ներկա է։ Նա նաև ընդգծեց, որ երդվյալ ատենակալները պետք է լինեն անաչառ՝ չունենան նախորդ դատվածություն կամ կապ դատավարության կողմերի հետ։
Պատգամավորը հավելեց, որ թեև սա նոր քննարկում է հասարակության համար, նման հնարավորություն արդեն իսկ նախատեսված է եղել 1995 թվականի Սահմանադրությամբ։
Կարծիքներ