Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը. Աշոտյան

Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը.  Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով։

Հրայր Թովմասյանի վրա իշխանական հարձակման նոր արարը ացդարարվեց առավոտյան Նիկոլի մամլո խոսնակի բերանով «Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ» հիմար ու շինծու վարկածով։

Իսկ արդեն երեկոյան Բաբայանին այս նոր ապուշության շրջանակներում բռնում են։

Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը։

Սա էլ չի օգնի ձեզ։ Հրայրը իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք»։